Ներկայիս օրենսդրությունը հանքարդյունաբերական ընկերությունների համար շատ գրավիչ պայմաններ է ստեղծում Հայաստանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար: Մինչդեռ, այս օրենսդրությամբ կատարվող հաքարդյունաբերությունը, լրջագույն վնասներ է հասցնում երկրի շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը: Այն նաև զրկում է երկրին ավելի մեծ տնտեսական օգուտներից, որոնք ոլորտը ի զորու էր ապահովել: Այն չնչին շահույթ է ապահով, որպեսզի կորուսները փոխհատուցվեն: 

ՀԱՀ Պատասխանատու hանքարդյունաբերության կենտրոնի հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնությունը կբացահայտի այդ բացթողումները և տևական ժամանակի ընթացքում կփորձի բարեփոխել դրանք: Հիմնական նպատակն է երաշխավորել, որ հանքարդյունաբերությունը երկրի համար ապահովի այնքան օգուտներ, որոնք բավարար կլինեն՝ բազմաթիվ վնասներ գերակշռելու համար:  

Այս նախաձեռնության շրջանակներում կստեղծվեն ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տեղական և միջազգային հանրության, հասարակական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներից կազմված կոալիցիաներ և խորհրդատվական խմբեր՝ իրավական բացթողումները բացահայտելու, շտկելու և իրականացնելու համար: ՀՕԲՄՆ նաև կկատարի շարունակական  վերահսկողի դեր՝ քաղաքացիներին տեղեկացնելով հանքարդյունաբերության հետ առընչվող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք հնարավոր է հանրությանը վնաս հասցնեն:

Նախաձեռնության գործունեության ակնկալվող տևողությունը 2-3 տարի է:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մեկնարկեց օրենսդրական բարեփոխման նախաձեռնություն

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2014թ. նոյեմբերին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մեկնարկեց մի նոր ծրագիր` «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» (ՀՕԲՆ), որը հնարավոր դարձավ «Թուֆենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ: ՀՕԲՆ-ի նպատակն է երաշխավորել, որ հանքարդյունաբերությունը երկրին և տեղական համայնքներին տրամադրի բավարար օգուտներ: Նախաձեռնության նպատակներից է մշակել և Ազգային Ժողովի խմբակցություններին ներկայացնել այնպիսի օրինագծեր, որոնք   կավելացնեն հանքարդյունաբերության տված հասարակա-տնտեսական օգուտները և  միաժամանակ կնվազեցնեն շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ունեցած բացասական ազդեցությունները: ՀՕԲՆ-ի գործունեության գլխավոր առանցքը քաղաքացիական հասարակության, շահերի պաշտպանության խմբերի, գիտական հաստատությունների և համապատասխան ազգային ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու գործընկերությունն է: ՀՕԲՆ-ն կհամագործակցի գործադիր և օրենսդիր մարմինների հետ՝ օրենքների նախագծերը ԱԺ-ում անցկացնելու համար:  

Նախաձեռնության հաջողությունը երաշխավորելու գործում ՀԱՀ-ի առաջին քայլերից էր պարոն Գարեն Նազարյանին որպես ծրագրի ղեկավար աշխատանքի ընդունելը: ՀԱՀ-ին միանալուց առաջ՝ պարոն Նազարյանը երկու տարի Լոս Անջելեսի հարավարևմտյան իրավաբանական համալսարանի կողմից տրված կրթաթոշակով համագործակցել է Հայաստանի արդարադատության նախարարության հետ՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Պարոն Նազարյանը մինչև 2012թ.-ին Հայաստան տեղափոխվելը՝ աշխատել է Լոս Անջելեսի Հանրային պաշտպանի գրասենյակում:

ՀՕԲՆ-ն աշխատանքի է ընդունում հանքարդյունաբերության հարկերի վերաբերյալ միջազգային փորձագետի

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ծրագրերից մեկի` «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն»(ՀՕԲՆ), առանցքային նպատակներից մեկն է երաշխավորել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը երկրին և տեղական համայնքներին տրամադրի բավարար տնտեսական օգուտներ, որոնք կգերակշռեն հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ծախսներն ու հոգսերը: Ուստի չափազանց կարևոր է, որ հանքարդյունաբերական ըկերություններից եկամուտներ ստանալու նպատակով կառավարության կողմից գործարկված հարկահանության մեխանիզմներն ապահովեն առավելագույն տնտեսական օգուտներ՝ թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ տեսանկյունից:

Այս նպատակին հասնելու առաջին գլխավոր քայլը ՀՕԲՆ-ի կողմից միջազգային հանքարդյունաբերության հարկերի փորձագետ Մաթթեու Գենասչին աշխատանքի ընդունելն էր, որպեսզի նա իրականացնի համապարփակ հետազոտություն Հայաստանի հանքարդյունաբերության հարկային համակարգի վերաբերյալ: Պարոն Գենասչին կտրամադրի իրավական և տնտեսական վերլուծություններ Հայաստանի հանքարդյունաբերության ներկայիս ֆինանսական կառուցվածքի վերաբերյալ, կհամեմատի դրանք այլ երկրներում` տարածաշրջանային և միջազգային շրջանակներում կիրառված չափանիշների հետ, ապա կառաջարկի իրավական և քաղաքական փոփոխություններ` Հայաստանի հանքարդյունաբերության ֆինանսական համակարգն առավել դիմացկուն, ճկուն և երկրի համար տնտեսապես արդյունավետ դարձնելու համար: Խնդրում ենք, կարդացեք պարոն Գենասչիի՝ առավել մանրամասն կենսագրությունն իր մասնագիտական գործունեության մասին: