2014թ.-ի հուլիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի (ԿԲՀՑ) միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական պատասխանատվության խթանման վերաբերյալ:

Համաձայնագրի շրջանակում պետք է իրականացվեն հետևյալ գործողությունները.

– Տեղական կարողությունների հզորացում, ինչը հնարավորություն կտա տուժած համայնքներին ու հաստատություններին պաշտպանել իրենց շահերը և արդյունավետորեն մասնակցել հանքարդյունաբերության և գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին,

– Զարգացման հիմնահարցերի շուրջ կոալիցիաների, պետական/ոչ պետական գործընկերության հիմնում և ոլորտի համակարգային քաղաքականության շուրջ երկխոսության խթանում՝ շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական պատասխանատվության զարգացման համար,

– Հաստատված ուղեցույցների և ոլորտի քաղաքականության առաջարկությունների լոբբինգ՝ հարավկովկասյան երկրներում հանքարդյունաբերական ոլորտը կարգավորող պետական քաղաքականության փաստաթղթերում շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական ապահովության հարցերն առաջնահերթ դարձնելու համար: