Ամսաթիվ` ապրիլի 22-23, 2013թ.
Միջոցառում` միջազգային գիտաժողով
Խոսնակներ` տես ծրագիրը
Անցկացման վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանը կազմակերպեց միջազգային գիտաժողով, որը նվիրված էր հանքարդյունաբերության և շինարարության ոլորտում մասնագիտական և շրջակա միջավայրի առողջության հարցերի ուսումնասիրությանը` այնպիսի անցումային տնտեսություններում ինչպիսին է Հայաստանը: 

«Շրջակա միջավայրում և աշխատավայրում առողջության խնդիրները. հանքարդյունաբերությունն ու շինարարությունն անցումային տնտեսություններում» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի և Կոլեգիում Ռամազինի հետ համատեղ, որն անկախ միջազգային ակադեմիա է` մասնագիտացած առողջ և անվտանգ աշխատանքային և շրջակա միջավայրերի հետազոտության և գործնական հարցերում: 

«Մենք հույս ունենք ներգրավել ակադեմիական ոլորտում առկա աշխատանքային և շրջակա միջավայրի առողջության հարցերով զբաղվող գիտնականներին, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպություններին, ձեռնարկություններին և այլ հաստատություններին՝ հանրային և մասնավոր դաշտում», – ասաց ՀԱՀ-ի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդուհի Պետրոսյանը: «Գիտաժողովը ձգտում է զարգացնել այն պատկերացումները, թե ինչպես կարող են փաստերի վրա հմինված գիտական բացահայտումները կիրառվել հանքարդյունաբերական ոլորտում աշխատողների և համայնքի առողջությունը տարածաշրջանում պաշտպանելու համար»:

Գիտաժողովն անցկացվում է այն ժամանահատվածում, երբ բազմաթիվ անցումային տնտեսություններ, հատկապես հետխորհրդային երկրներ, կանգնած են նոր մարտահրավերների առջև: Հայաստանը, նախկին խորհրդային պետությունների պես, ի զորու չի եղել համարժեք լուծումներ գտնել սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի և առողջապահության խնդիրների լուծման առումով, որոնք առաջանում են հանածոների արդյունահանման և շինարարության չկարգավորվող շուկայի հետևանքով:

ՀԱՀ-ի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշում է. «Ներկայացված հետազոտությունը լուծումներ տրամադրեց աշխատանքային և շրջակա միջավայրերի առողջապահական բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են հանքարդյունաբերություններից տուժած համայնքներն ու այդ ոլորտում աշխատող մարդիկ: Մեր նպատակն է առաջ մղել քննարկումներն ու օժանդակել հանրային քաղաքականության նախագծումը, որը կարող է բարձրաձայնել այս խնդիրները, պաշտպանել աշխատողներին և երաշխավորել այս արդյունաբերությունների պատշաճ զարգացումը»:

Գիտաժողովն անգլերեն էր, որին զուգորդում էր անգլերենից հայերեն թարգմանությունը: Գիտաժողովը կենդանի հեռարձակվում էր http://civilnet.am կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար, ալցելեք՝ http://eoh2013.aua.am կայք:

 Տեսահոլովակներ`

  1. http://www.youtube.com/watch?v=Jcx5o5CZa6s
  2. http://www.youtube.com/watch?v=90K8czxHkmA
  3. http://www.youtube.com/watch?v=T9klBp-OT8U
  4. http://www.youtube.com/watch?v=w8peVPzDS1I
  5. http://www.youtube.com/watch?v=KZm40XUcx8Y
  6. http://www.youtube.com/watch?v=4GVP3JSUFeY
  7. http://www.youtube.com/watch?v=oPdi9LriF98