• Ամսաթիվ` մարտի 7, 2013թ.
  • Միջոցառում` սեմինար
  • Խոսնակ` Ագուստին Թրաշջյան, Արգենտինայից ժամանած պրակտիկանտ, Դեպի Հայք կամավորկան ջոկատից
  • Անցկացման վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպեց հրապարակային սեմինար «Հանածոների արդյունահանման և վերամշակման հետևանքները շրջակա միջավայրի վրա» թեմայով: Սեմինարը վարեց Դեպի Հայք կամավորական ջոկատի կամավորական Ագուստին Թաշջյանը, ով ներկայացրեց հանածոների արդյունահանման ընթացքը, ինչպես նաև պղնձի, ոսկու և մոլիբդենի մշակման գործընթացը:

image001

Իր զեկույցի ընթացքում պարոն Ագուստինը քննարկեց նաև այս գործողությունների հետ առընչվող շրջակա միջավայրի ռիսկերը: Նա եզրափակեց սեմինարը` կենտրոնանալով ռիսկերի կառավարման և աղտոտվածության կանխման միջոցների վրա և մատնանշեց մեղմացնող միջոցներ, որոնք կիրառելի են ուսկու և մոլիբդենի արդյունահանման մեջ:

Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում մետաղների արդյունահանման պատճառով շրջակա միջավայրի մտահոգություններն առավել հնչեղ են դարձել:

Հանքարդյունաբերության` շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունն ավելին է քան սոսկ լանդշաֆտի ձևափոխությունը: Հանքարդյունաբերության ընթացքը և առաջացած պոչամբարները շատ երկար ժամանակ աղտոտում են օդը, հողը և ջուրը: Այս աղտոտվածությունը հաճախ ռիսկեր է առաջացնում այն համանքների համար, որոնք գտնվում են այս հանքարդյունաբերական վայրերի մոտ:

Անցած 2 ամսվա ընթացքում, Թաշջյանն աշխատում էր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում` Կարեն Աղաբաբյանի ղեկավարության ներքո: Նա իրականացնում էր հանածոների` հատկապես պղնձի, ոսկու և մոլիբդենի արդյունահանման և վերամշակման գրականության հիմնավոր վերանայում:

Պարոն Թաշջյանը ներկայումս կրթություն է ստանում Բուենոս Այրեսի համալսարանի մագիստրատուրայի քիմիայի ֆակուլտետում: Իր կրթությանը զուգահեռ նա աշխատում է «Էլեկտրոքիմիա հետազոտության» լաբորատորիայում՝ պրոֆեսոր Գրացիելա Ա. Գոնսալեսի ղեկավարությամբ: Թաշջյանի հիմնական հետաքրքրությունների ոլորտը շրջակա միջավայրի քիմիան է: Այս ոլորտում նա կշարունակի իր հետագա դոկտորական կրթությունը: