image001

Մաքուր տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատեր դոկտոր Անդրեյ Գուշչինը ելույթ ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ներկայացնելով ջրիմուռների օգտագործման միջոցով հանքարդյունաբերական արտահոսքի հետևանքով առաջացած այնպիսի թունավոր տարրի, ինչպիսին է սելենը, վերացնելու հնարավորության վերաբերյալ:

Բաց սեմինարը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կազմակերպած շարունակական սեմինարների շարքի մասն էր կազմում:

Սելենը (Se) բնական ճանապարհով առաջացող տարր է, որը հանդիպում է հողի, ջրի, բույսերի և կենդանիների միջավայրում: Գյուղատնտեսության պատճառով առաջացող արտահոսքի, ածխի այրման, հանքանյութերի զտման և հանքարդյունաբերության միջոցով սելենի` մարդու գործունեությամբ պայմանավորված վերաբաշխումը բնության մեջ պատճառ է հանդիսացել սելենի մակարդակի բարձրացման, ինչը վնասակար է բույսերի և կենդանիների համար:

Հայտնաբերվել է, որ ջրիմուռները համարվում են ագենտներ, որոնք ի զորու են թունավորված ջրից վերացնել սելենը և այլ աղտոտիչներ, քանի որ դրանք օժշտված են ծանր մետաղներ և այլ թունավոր տարրեր իրենց օրգանիզմում կուտակելու կարողությամբ: Ջրիմուռների վերականգնման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է մեծ քանակություններով կենսազանգվածի արտադրություն: Միկրոջրիմուռներն իրենց աճի ընթացքում կլանում և շրջակա միջավայրից վերացնում են մետաղներն ու այլ թունավոր տարրերը:

Համապատասխան աճի պայմաններ տրամադրելով, ինչպիսիք են լույսը, pH -ը ջերմաստիճանը և այլն, ջրիմուռների կենսազանգվածը կարող է ապահովել կենսաբանական ճանապարհով վերականգնման հասարակ և խնայող միջոց: Դոկտոր Գուշչինը մանրամասն քննարկեց կենսաբանական ճանապարհով ջրիմուռների վերկանգնման ընթացքը, ինչպես նաև Բիոնավիտասում ստեղծված տեխնոլոգիան: Գուշչինը Բիոնավիտաս ընկերության համահիմնադիրն է, որն ունի ծրագրերից մինչև հարմարություններ՝ ինքնաստվերումը նվազեցնելու միջոցով արևային էներգիան օգտագործելու համար: Սա թույլ է տալիս գտնել ավելի փոքր հետևանքներ ունեցող լուծումներ:

Խոսնակի մասին

Դոկտոր Անդրեյ Գուշչինը դասախոսում է ՀԱՀ-ում «Ձեռնարկատիրություն և նորարարություն» առարկան, բացի այդ դասախոսում է նաև Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այլ առաջատար բիզնես համալսարաններում: 2004 թ.-ից սկսած նա դասավանդում է ձեռնարկատերերին` ինչպես ստեղծել հաջողակ ընկերություններ: Նա եղել է Մասաչուսետսի տեխնոլոգիաների ինստիտուտում (MIT) Ձեռնարկության ԷնԴաբլյու ֆորումի բաժանմունք, Վենչըր լաբորատորիայի նախագահ: 

Դեռ ավելին, դոկտոր Գուշչինը համահիմնադիրն է տեխնոլոգիաների երկու ընկերությունների` ներառյալ Բոնավիտաս բաժնետիրական ընկերությունը: Այդտեղ նա եղել է տնօրեն, հետազոտության և զարգաման գծով ղեկավար, ինչպես նաև պատասխանատու է եղել տեխնոլոգիական հարթակի զարգացման գործում ջրիմուռի աճի մակարդակը բարձրացնելու և հանքարդյունաբերական արտահոսքը վերականգնելու համար: Դոկտոր Գուշչինը ստրատեգիաների զարգացման վերաբերյալ խորհրդակցել է 500 լավագույն ընկերությունների հետ և խորհուրդ է տվել 3Էմ (3M) ընկերությանը մասսայական արտադրության համար ապրանքներ ընտրելու գործում: Նա եղել է գիտությունների դոկտորի թեկանծու ՄՏԻ-ում` լինելով Նոբելյան մրցանակի դափնեկիր և ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում, իսկ մագիստրոսի կոչում` Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Նա նաև սովորել է Միչիգանի համալսարանի Ռոսս բիզնեսի դպրոցում: