Ընդհանուր ակնարկ և նպատակները

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մտադիր է կազմակերպել քննարկումներ Հայաստանում հանքարդյունաբերության գերակա խնդիրների վերաբերյալ՝ ներգրավելով տարբեր բարձրաստիճան շահագրգիռ անձանց: Քննարկումների առաջին շարքը անցկացվելու է 2014թ. հոկտեմբերից մինչև 2015թ. հունիս ամիսներին:

Երկխոսության այս շարքի անմիջական նպատակներն են

– Սկսել կառուցողական երկխոսություն՝ ներգրավելով տեղական և պետական կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին, որպեսզի բացահայտվեն և ձևակերպում ստանան շահագրգիռ կողմերի բոլոր մտահոգությունները քննարկման հստակ թեմայի վերաբերյալ՝ կապված սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտների վրա հանքարդյունաբերության դերակատարության բարելավման հետ:

– Բացահայտել յուրաքնաչյուր շահագրգիռ կողմի հնարավոր աջակցությունը խնդրին՝ հանգեցնելով սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտների վրա հանքարդյունաբերության բարելավված դերակատարության:

Երկխոսության շարքի հեռանկարային նպատակն է հանդես գալ որպես վստահություն ստեղծելու քայլ, որը կհանգեցնի երկրի ներսում բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանքարդյունաբերության վերաբերյալ խաղաղ, արդյունավետ երկխոսություն ծավալելու ինստիտուցիոնալ կարողության:

Քննարկման թեմաները

Հիմնվելով Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ շուրջ հինգ տարի կատարվարծ բանավեճի ուսումնասիրության վրա՝ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը առաջարկում է
երկխոսության շարքի ընթացքում քննարկել հետևյալ թեմաները.

– Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնություն (ԱԸԹՆ). Ինչու՞ միանալ

– Վերահսկում և համապատասխանություն. դարձնելով այն գործող

– Նախկինում կատարված հանքարդյունաբերության արդյունքում մեզ հասած վայրերը և դրանց կառավարումը՝ ի՞նչ անել

– Օրենսդրական բացեր՝ հիմնական խնդիրները և դեպի առաջ ուղիները

– Հանքարդյունաբերության քաղաքականություն. արդյոք այն ճիշտ է ձևակերպված

– Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկումը. համեմատություն լավագույն օրինակների հետ

– Հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ներդրումներ

– Պատասխանատու հանքարդյունաբերության մեջ ՀԿ-ների դերը

Ժամանակի ընթացքում այս թեմաները կարողեն են փոփոխվել կամ այլ թեմաներ կարող են առաջանալ:

Ներգրավվածության ձևաչափն ու կանոնները

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն առաջարկում է, որ յուրաքանչյուր քննարկում նվիրված լինի վերոնշյալ թեմաներից յուրաքանչյուրին: Սակայն, շահագրգիռ կողմերը կարող են որոշել քննարկման այլ տարբերակ: Օրինակ՝ քննարկման ավարտին խումբը կարող է որոշել, հետամուտ լինով թեմայի զագացմանը, նորից հանդիպել նույն թեմայի վերաբերյալ, կամ ստեղծել ենթախումբ հետևողական գործողություններ կատարելու համար, որոնք հետագայում կզեկուցեն հիմնական խմբին: Նմանատիպ տարբերակները կքննարկվեն ժամանակի ընթացքում: Յուրաքանչյուր քննարկում տևելու է մոտավորապես երկու ժամ: Մասնակիցներից ակնկալվում է նախապատրաստված մասնակցել քննարկումներին՝ ուսումնասիրելով նրանց նախապես ուղարկված գրականությունն ու նյութերը:

Կազմակերպված քննարկման ընթացքում կբացահայտվեն ընդհանուր շահերը, փոխադարձ ընդունելի չափանիշները, հարցեր, որոնք կպահանջեն հետագա ուսումնասիրություն, ինչպես նաև հետագա հստակ անելիքները:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը տեղեկատվական նյութեր կնախապատրաստի յուրաքանչյուր նիստից մեկ շաբաթ առաջ (հինգ աշխատանքային օր):

Քննարկումների շարքը տեղի կունենա Հայաստանի ամերկյան համալսարանում, որը կողմերի համար կլինի չեզոք հարթակ, որտեղ նրանք կարող են հադիպել և մասնակցել երկխոսությանը: Քննարկումները կանցկացվեն հստակ կազմակերպված, բախումները բացառող ձևաչափով: Առաջարկվում է, որ լրատվամիջոցներ ներկա չլինել:

Քննարկումները կվարի ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենը, կամ նա կարող է ընտրել միջնորդ փորձագետի՝ որպոս վարող: Քննարկումների վարողը խստորեն կպահպանի բոլոր մասնակիցների կողմից նախապես համաձայնեցված մասնակցության կանոնները:

Դասընթաց Հայաստանում հանքարդյունաբերության պատճառով առաջացած բնապահպանական և առողջական ռիսկերի ու հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2013թ.-ի ապրիլի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի և Ալավերդիի Օրհուս կենտրոնի հետ համագործակցությամբ՝ իրականացրեց Հայաստանում հանքարդյունաբերության պատճառով առաջացած բնապահպանական և առողջական ռիսկերի և հետևանքների վերաբերյալ դասընթաց:

Դասընթացն անցկացվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Դասընթացին ներկա էին Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Թեղուտ, Ճոճկան և Մեծ Այրում համայնքներից եկած 45 մասնակից: Ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքի ավագանու, առողջապահական հաստատությունների, երիտասարդական խմբերի, զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դասընթացի նպատակն էր տեղական համայնքի անդամներին տեղեկացնել հանքարդյունաբերական և մետաղների վերամշակման գործունեության արդյունքում շրջակա միջավայրում կուտակվող մկնդեղի ու կապարի ներգործության նվազեցման միջոցների մասին:

Դասընթացը վարեց Ռուզաննա Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետում և համակարգել է ծրագրեր Հայաստանի հանքարդյունաբերական և մետաղների վերամշակման համայնքներում: Նա ներկայացրեց ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետի՝ Ալավերդիում իրականացրած ծանր մետաղների հետազոտության արդյունքները և տեղեկացրեց մասնակիցներին ծանր մետաղներով թունավորումը կանխելու միջոցառումների մասին, որոնք պատրաստվել էին Blacksmith ինստիտուտի կողմից ֆինանսավորված և Ախթալայում իրականացված պիլոտային ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում Ռուզաննա Գրիգորյանը կենտրոնացավ այն անվտանգության միջոցների և միջոցառումների վրա, որոնք կարող են օգնել մարդկանց իրենց առօրյա կյանքում նվազեցնել հանքարդյունաբերական աղտոտվածության պատճառով առաջացած ծանր մետաղների վտանգավոր ներգործությունը մարդկանց առողջության վրա: Լսարանը հայտնեց իր անհանգստությունը կապված Ալավերդիի աղտոտվածության ներկա վիճակի մասին: Նրանք նաև հայտնեցին իրենց հետաքրքրությունը Լոռվա մարզի համայնքներին վերաբերող հետազոտությունների բացահայտումների մասին առավել մանրամասն իմանալու մասին: Ռ. Գրիգորյանը տեղեկացրեց մասնակիցներին հանրության համար մատչելի այն աղբյուրների մասին, որոնք պարունակում են տվյալներ Լուռու մարզի համայնքների աղտոտվածության մասին: Բազմաթիվ ներկաներ հայտնեցին իրենց ցանկությունն ապագայում նմանատիպ դասընթացներին մասնակցելու վերաբերյալ:

Ուսուցումն իրականացվեց Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) «Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և հասարակական պատասխանատվության աջակցում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի նպատակն է նպաստել աղքատության նվազեցմանը, շրջակա միջավայրի և սոցիալական անվտանգության բարձրացմանը և գյուղական կայուն զարգացմանը: Ծրագիրը իրագործվել է գերմանական «Հաց աշխարհի համար» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՀԱՀ ՊՀԿ) հետազոտական աշխատանքի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով նպաստում է Հայաստանում սոցիալական, բնապահպանական և տնտեսական առումով պատասխանատու հանքարդյունաբերության՝ աշխարհում հայտնի լավագույն փորձի յուրացմանը, փոխանցմանն ու հարմարեցմանը:
Այս նպատակին հասնելու համար ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին՝ բնապահպանական խմբերին, ֆինանսական հաստատություններին, հանքարդյունաբերության ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին:

1991թ.-ին հիմնադրված Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր և անկախ համալսարան է, որը տեղակայված է Երևանում, Հայաստանում և հավատարմագրված է Կալիֆորնիայի համալսարանի կողմից: ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում իրականացնում է կրթություն, առաջարկում է մագիստրատուրայի և բակալավրիատի բարձրորակ ծրագրեր, խրախուսում է քաղաքացիական ներգրավվածությունը, նպաստում է ժողովրդավարական արժեքների և հանրային ծառայութան կայացմանը:

cenn    brot crm

 

Հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի օրենսդրության վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացին. հնարավորությունները, խոչընդոտները և փորձը

ԵՐԵՎԱՆ, Հայաստան: 2015թ. հունիսի 9-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՊՀԿ), համագործակցելով Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) և Ալավերդու (Լոռու մարզ) Օրհուս կենտրոնի հետ, իրականացրեց դասընթաց՝ խթանելու հանրային մասնակցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ օրենքների ընդունման իրավական գործընթացներում:   

Դասընթացը մշակվեց և ներկայացվեց Երևանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից, որը ղեկավարում է շրջակա միջավայրի ազգային և միջազգային իրավունքի փորձագետ, պրոֆեսոր Աիդա Իսկոյանը: Ուսուցման նպատակն էր տեղեկացնել հանրությանը շրջակա միջավայրի օրենքներին վերաբերող որոշումների կայացմանը հանրության մասնակացության կարևորության մասին, ինչպես նաև մասնակիցներին տրամադրել այնպիսի տեղեկություններ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են օրենսդրական գործընթացներին արդյունավետորոն մասնակցելու համար: Դասընթացի մասնակիցները շեշտեցին տեղական համայնքներում ներուժի ստեղծման կարևորությունը, որը կզինի նրանց շրջակա միջավայրի օրենսդրությանը վերաբերող հարցերը կառուցողականորեն հասցեագրելու կարողությամբ՝ ներգրավելով պետական հաստատություններին՝ տեղական և միջազգային մակարդակներում:

Ուսուցումը ներառում էր օրենսդրական գործընթացին հանրության մասնակցության հիմնական սկզբունքների և մեխանիզմերի ծանոթացում: Մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներ, որոնց որոշ դրույթներ երաշխավորում են հանրության ներգրավվածությունը և մասնակցությունը շրջակա միջավայրի օրենքների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Եվ վերջապես, ուսուցանողները ներկայացրեցին գործնական գործիքներ, որոնք մասնակիցները կարող են օգտագործել օրենսդրական գործըթացին իրենց մասնակցությունը հեշտացնելու համար, ինչպիսին է օրինակ` պետական ընթացակարգերով հաստատված շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն կամ օրենքի նախագծեր ստանալը:

Մասնակիցների խումբը բաղկացած էր 17 հոգուց, որոնք ներկայացնում էին տեղական երիտասարդական խմբեր, ուսանողական խորհուրդներ, երիտասարդական  նախաձեռնություններ և տեղական ՀԿ-ներ, ովքեր զբաղվում են շրջակա միջավայրի պահպանության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով: Ներկա էին նաև ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ «Հետք» օնլայն նորությունների օրաթերթը, «Անկյուն +3» տեղի հեռուստաընկերությունը, որը հարցազրույց վերցրեց ուսուցանողներից՝ իրենց հեռուստաալիքով լրատվական պատմություն եթեր հեռարձակելու համար:

Ուսուցումն իրականացվեց Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) «Կովկասի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական ևհասարակական պատասխանատվության աջակցում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի նպատակն է նպաստել աղքատության նվազեցմանը, շրջակա միջավայրի և սոցիալական անվտանգության բարձրացմանը և գյուղական կայուն զարգացմանը: Ծրագիրը իրագործվել է գերմանական «Հաց աշխարհի համար» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:

pl pl1