ԱՃԹՆ-ի մասին

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը միջազգային ստանդարտ է, որի նպատակն է խթանել բնական ռեսուրսների բաց և հաշվետու կառավարում: ԱՃԹՆ-ին միացած երկրները պարտավոր են բացել ռեսուրսների արդյունահանմանն առնչվող հարկային վճարումներում, թույլտվություններում, պայմանագրերում և արդյունահանման հետ կապված այլ կարևոր փաստաթղթերում առկա տեղեկություններ: Քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությունը կարևոր բաղադրիչ է երկրի՝ ԱՃԹՆ-ին միանալու գործընթացում: ԱՃԹՆ-ի Բազմաշահագրգիռ կողմերի խումբը պետք է բաղկացած լինի կառավարության, արդյունաբերության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից:    

Քաղաքացիական հասարակության քննարկումներն ԱՃԹՆ-ի վերաբերյալ

_DSC5726

_DSC5911

Հասարակական կազմակերպությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչները և անհատները քննարկում են Հայաստանի՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալու և այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակնկալիքների, դերի և մասնակցության վերաբերյալ հարցեր: