Անձնակազմ

Վարանդ Մկրտիչեան
ՀՕԲՆ ղեկավար
Վարանդ ՄկրտիչեանՀՕԲՆ ղեկավար
Վարանդ Մկրտիչեանը գլխավորում է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախագիծը 2018թ. սեպտեմբերից:
Մինչև նախագծին միանալը նա եղել է Ավստրիալիայի ստանդարտների ազգային կազմակերպության Շահառուների ներգրավվածության բաժնի փոխնախագահ: Նա նաև Ավստրալիայի Հայ Դատի Մարմինի առաջին գործադիր տնօրենը և նախագահն է եղել:
Վարանդ Մկրտիչեանի կրթական ուղին հետևյալն է՝ Կառավարման մագիստրոսի աստիճան Մըքուրի կառավարման մագիստրոսական դպրոցից,  և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Գրֆիթի համալսարանից:
Ալեն Ամիրխանյան
Տնօրեն
Ալեն ԱմիրխանյանՏնօրեն
Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենը։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։

Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որy ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։

Քարլ Ուլբրիխտ
Խորհրդատու
Քարլ ՈւլբրիխտԽորհրդատու

Քարլ Ուլբրիխտը միջազգային խորհրդատու է, ով մասնագիտագված է տարբեր ոլորտներում իրավական և վարչական բարեփոխումներում: Ներկայումս նա խորհրդատվություն է տրամադրում «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրում Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական օրենսդրության վերաբերյալ: Քարլը ունի ավէլի քան 20 տարվա փորձ Հայաստանում ու Կենտրոնական Ասիայում իրականացվող ծրագրերում` կենտրոնանալով պետական և մասնավոր հատվածի բարեփոխումների վրա: Նա սովորել է իրավաբանություն Լոնդոնում և սկզբնական շրջանում աշխատել է որպես առևտրային իրավունքի իրավախորհրդատու Մեծ Բրիտանիայում և Իտալիայում:

Լիտտա Մուրադյան
Ծրագրերի մենեջեր Բնապահպանական կրթության և հասարակայնության հետ կապերի ծրագրեր
Լիտտա ՄուրադյանԾրագրերի մենեջեր Բնապահպանական կրթության և հասարակայնության հետ կապերի ծրագրեր

Լիտտա Մուրադյանը ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և հասարակայնության հետ կապերի համակարգողն է: Լիտտան կազմակերպում և համակարգում է կենտրոնի բնապահպանական կրթական ծրագրերը և արշավները: Լիտտան ՀԱՀ-ի Բիզնեսի կառավարման մագիստրատուրայի շրջանավարտ է, ունի 10 տարվա փորձ ծրագրերի կառավարման և հաղորդակցման ոլորտներում:

Սիրանուշ Հարությունյան
Դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր
Սիրանուշ ՀարությունյանԴրամաշնորհների և ծրագրերի մենեջեր

Սիրանուշ Հարությունյանը 2017 թվ-ի հուլիս ամսից հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Դրամաշնորհների և ծրագրերի մենեջերը: Նա օգնում է դրամաշնորհների դիմելիս և առաջարկներ պատրաստելիս, համակարգում է դրամաշնորհների պահանջների բավարարումը և հաշվետվությունների պատրաստումը: Սիրանուշը վերահսկում է նախագծերի բյուջեները, համակարգում դրանց հաշվապահությունը և հետևում, որ դրամաշնորհային ծրագրերն իրականացվեն համաձայն կենտրոնի գործառնական և ֆինանսական պահանջների:

Սիրանուշ Հարությունյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նախկինում որպես ծրագրի համակարգող աշխատել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերլուծական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունում:

Հարություն Ալպետյան
Ծրագրի ղեկավար և դասախոս
Հարություն ԱլպետյանԾրագրի ղեկավար և դասախոս

Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնում աշխատում է որպես շրջանաձև տնտեսություն փորձագետ՝  հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջակակներում, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից և տևելու է 11 ամիս:

Հարությունը աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրման բնագավառում որպես ապրանքների նախագծման մենեջեր: Իր գիտական ​​աշխատանքների շրջանակում նա կենտրոնացել է էներգետիկայի կառավարման մեջ, ինչպես նաև վերլուծել է Երևանի թափոնների հավաքման համակարգը: Նա նաև ՀԱՀ-ում դասախոսում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոշտ և վտանգավոր թափոնները, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումը:

Տաթև Հարոյան
Հաղորդակցության համակարգող
Տաթև ՀարոյանՀաղորդակցության համակարգող

Տաթև Հարոյանը 2018 թվ-ի սեպտեմբերից ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնում հանդիսանում է որպես նախագծերի օգնական: Նա  օգնում է ՅԿԲ մի շարք ծրագրերի իրականացմանը: Նրա հիմնական պարտականությունն է աջակցություն տրամադրել Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի, ՅԿԲ միջոցառումների և այլ նախագծերի կազմակերպմանը, ինչպես նաև վերջիններիս ադմինիստրատիվ և ֆինանսական գործառույթների իրականացմանը:

Տաթև Հարոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է և ունի Գործարարության բաժնի բակալավրի աստիճան: Մինչև կենտրոնին միանալը նա աշխատել և պրակտիկա է անցել մի շարք ոլորտներում, ներառյալ՝ բանկային, գյուղատնտեսական, մշակութային:

Վարդան Հայրապետյան
Հետազոտող
Վարդան ՀայրապետյանՀետազոտող

Վարդան Հայրապետյանը 2015 թվականից աշխատում է որպես ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի բնապահպանական լաբորատորիայի լաբորանտ: Նա նաև մի քանի բնապահպանական դասընթացների դասավանդող է՝ ներառյալ Քիմիան առօրյա կյանքում  և Բնապահպանական մշտադիտարկում:

Լիլիա Խզմալյան
Ծրագրերի օգնական
Լիլիա ԽզմալյանԾրագրերի օգնական

Լիլիա Խզմալյանը Յակոբեան բնապահպանական կենտրոնին և Պատասխանատու  հանքարդյունաբերության կենտրոնին միացել է 2019թ. մարտից՝ որպես ծրագրերի օգնական ՀՕԲՆ և ITAMPSE ծրագրերի համար: Լիլիան աջակցում է ծրագրերի ամենօրյա գործընթացների կազմակերպման, դրանց ադմինիստրատիվ և ֆինանսական գործառույթների, պայմանագրերի պատրաստման ու ընթացք տալու և ծրագրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման հարցերում: 

Լիլիան ավարտել է Երևանի հումանիտար ինստիտուտի անգլերեն-ճապոներեն բաժինը: 1998թ-1999թ. ընտրվել է որպես փոխանակման աշակերտ ԱՄՆ-ում: Մինչ մեր թիմին միանալը Լիլիան աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում, ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՌԴ Մոսկվայում «Թեթլի Թեյ» ՍՊԸ-ում և ՌԴ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Ալեքսանդր Առաքելյան
ԱՏՀ և հիդրոլոգիայի մասնագետ
Ալեքսանդր ԱռաքելյանԱՏՀ և հիդրոլոգիայի մասնագետ

Նախկին աշխատակիցներ

Եվա Պետրոսյան
Եվա Պետրոսյան

Եվա Պետրոսյանը Հայ կամավորների կորպուսի կամավոր է Ֆրանսիայի Նանտ քաղաքից և առաջիկա ութ ամիսները անցկացնի Յակոբեան բնապահպանական կենտրոնում: Եվան սովորել է Նանտի համալսարանում և ունի Մաթեմատիկայի ու տնտեսագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև Շրջակա միջավայրի տնտեսագիտության և Ծովի ու էներգիայի կրկնակի մագիստրոսի աստիճան: Եվան հետաքրքրված է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներով և դրանց կիրառմամբ, ինչպես նաև ջրատնտեսության կայուն զարգացմամբ: ՅԿԲ-ում Եվան կօգնի զեկույցների պատրաստման և հանքարդյունաբերության ու Կայուն էներգետիկայի ակադեմիա 2018-ի վիճակագրական տվյալների վերլուծությամբ: