Blog

Երկխոսություն հանքարդյունաբերության մասին  

Ընդհանուր ակնարկ և նպատակներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը մտադիր է բարձրաստիճան շահագրգիռ անձանցմասնակցությամբ կազմակերպել քննարկումներ Հայաստանում հանքարդյունաբերական առանցքային խնդիրների վերաբերյալ:

Քննարկումների առաջին շարքը նախանշված է անցկացնել 2014թ. հոկտեմբերից մինչև 2015թ. հունիսը:

Այս երկխոսության շարքի առաջնային նպատակներն են՝

  • Նախաձեռնել կառուցողական քննարկում տեղական և պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և հանքարդյունաբերող ընկերություններիներգրավվմամբ՝ նպատակ ունենալով բացահայտել և ձևակերպել քննարկման թեմային առնչվող բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգություններըհանքարդյունաբերական ոլորտի սոցիալական, տնտեսական և բնապահպանական դերակատարումների բարելավվման առնչությամբ:
  • Որոշակիացնել յուրաքնաչյուր շահագրգիռ կողմի հնարավոր աջակցությունը, որը կհանգեցնի հանքարդյունաբերական ոլորտի սոցիալական, տնտեսական ևբնապահպանական դերակատարման բարելավվմանը:

Երկխոսության այս շարքի հեռանկարային նպատակն է ձեռք բերել վստահություն ներշնչող փորձառություն, որը կհանգեցնի երկրում ինստիտուցիոնալկարողությունների զարգացմանը՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ հանքարդյունաբերության վերաբերյալ հավասարակշռված, արդյունավետ երկխոսությունծավալելու համար:

Շահագրգիռ կողմեր 

Շահագրգիռ կողմեր են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, միջազգային հանրության հետաքրքրված անդամները, քաղաքացիականհասարակության ակտիվիստները, արդյունաբերության ոլորտի առաջնորդները և, հնարավորության դեպքում, ազդակիր համայնքները:

Քննարկման թեմաներ 

Դիտարկելով վերջին հինգ տարվա բանավեճը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ՝ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերությանկենտրոնն առաջարկում է քննարկման հետևյալ թեմաները. 

  • Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ). ինչո՞ւ միանալ,
  • Մշտադիտարկում և համապատասխանում. դարձնել գործունակ,
  • Խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգություն և դրանց կառավարում. ի՞նչ անել,
  • Օրենսդրական բացեր. հիմնական հարցադրումներ և նախանշվող ուղիներ,
  • Հանքարդյունաբերության քաղաքականություն. արդյո՞ք ընտրությունը ճիշտ է,
  • Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկում. համեմատություն լավագույն փորձի հետ,
  • Միջազգային ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում,
  • ՀԿ-ների դերը պատասխանատու հանքարդյունաբերության գործում,
  • Ժամանակի ընթացքում այս թեմաները կարող են փոփոխվել կամ առաջանալ այլ թեմաներ:

Ներգրավվածության ձևաչափ ու կանոններ

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն առաջարկում է յուրաքանչյուր քննարկման ժամանակ կենտրոնանալ վերոնշյալ հարցերից միայն մեկի վրա: Այնուամենայնիվ, շահագրգիռ կողմերը կարող են որոշել քննարկման կազմակերպման այլ տարբերակ: Օրինակ՝ քննարկման ավարտին խումբըկարող է որոշել շարունակել քննարկումը նույն թեմայով հաջորդ հանդիպմանը կամ ստեղծել ենթախումբ, որը հետամուտ կլինի գործողությունների համար և կզեկուցի հիմնական խմբին: Այս և այլ տարբերակները կքննարկվեն աշխատանքային հանդիպումների ընթացքում:

Յուրաքանչյուր քննարկում տևելու է մոտավորապես երկու ժամ: Ակնկալվում է, որ մասնակիցները հանդիպումներից առաջ կուսումնասիրեն նախապեսուղարկված գրականությունն ու նյութերը: Համակարգված քննարկման ընթացքում կորոշակիացվեն ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը, փոխադարձ ընդունելի չափանիշները, հետագայում ուսումնասիրության կարիք ունեցող հարցերը, ինչպես նաև հաջորդիվ քայլերը:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը տեղեկատվական նյութերը կնախապատրաստի յուրաքանչյուր նիստից մեկ շաբաթ առաջ (հինգ աշխատանքային օր):

Քննարկումները տեղի կունենան Հայաստանի ամերկյան համալսարանում, որը չեզոք տարածք է բոլոր կողմերի հանդիպման և ազատորեն երկխոսության մեջ ներգրավվելու համար: Քննարկումները կանցկացվեն համակարգված, հրահրումներ բացառող ձևաչափով: Առաջարկվում է հանդիպումներին լրատվամիջոցներ չհրավիրել:

Քննարկումները կվարի ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրենը կամ իր ընտրությամբ կնշանակի այլ վարողի: Քննարկումների վարողը խստորեն կպահպանի բոլոր մասնակիցների կողմից նախապես համաձայնեցված մասնակցության կանոնները (մասնակցության կանոնների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ):

Թարգմանչական ծառայություններ

Երկխոսության շարքի աշխատանքային լեզուն հայերենն է: Որպես այդպիսին, կա նաև աջակցության կարիք փաստաթղթերի՝ անգլերենից հայերեն կամռուսերենից հայերեն թարգմանություններ անելու գործում: Քանի որ թարգմանության համար փաստաթղթերի ծավալը կարող է մեծ լինել, հնարավոր է՝ առաջանա ֆինանսավորման անհրաժեշտություն, եթե, իհարկե, չգտնվեն կամավոր թարգմանիչներ: Բազմալեզու լսարանի դեպքում հնարավոր է նաև միաժամանակյա թարգմանության կարիք առաջանա: Սա նույնպես կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում, եթե չգտնվեն կամավոր թարգմանիչներ:

Սեմինար. Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնություն (ԱՃԹՆ) և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ

Կարող եք դիտել սեմինարի տեսագրությունն այստեղ, սեմինարի զեկույցը անգլերենով տեսնելու համար սեղմեք այստեղ, իսկ հայերենով՝ այստեղ