Blog

,

Հանքարդյունաբերությունը և հասարակական-տնտեսական քաղաքականությունը. Հայաստանի ընտրությունը

Ամսաթիվ` նոյեմբերի 30, 2012թ.
Միջոցառում` միջազգային գիտաժողով
Խոսնակներ` Սալիմ Ալի և 12 տեղական և միջազգային փորձագետներ
Անցկացման վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան

(http://newsroom.aua.am/2012/12/05/mining-socio-economic-development-media/)

Միջազգային և տեղական փորձագետները Երևանում կազմակերպված մեկօրյա գիտաժողովում քննարկում էին Հայաստանի հնարավոր ընտրությունները՝ հավասարակշռելու տնտեսական շահույթները սոցիալական հավասարության և հանրային և շրջակա միջավայրի առողջության միջև:

Ավստրալիայի Քունիսլանդ համալսարանի «Հանքարդյունաբերության սոցիալական պատասխանատվության կենտրոնի» տնօրեն դոկտոր Սալիմ Ալին ներկայացրեց գիտաժողովի հիմնական թեման` «Հանքարդյունաբերության դերը տնտեսական աճի և սոցիալական զարգացման մեջ»: Միջոցառման առաջին մասում քննարկվեց այն հարցը, թե արդյո՞ք հանքարդյունաբերությունը Հայաստանում կարող է տնտեսական աճի վրա գլխավոր դեր ունենալ, իսկ երկրորդ մասում քննարկումը կենտրոնացավ Հայաստանի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ունեցող հանքարդյունաբերության ազդեցությունների վրա:

Միջոցառման վերջին մասում քննարկվեց այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները նպաստում են սոցիալ-տնտեսական զարգացմանը: Այս խնդիրները քննարկվեցին Հայաստանում և Հայաստանից դուրս աճող անհանգստության ֆոնի վրա, որի պատճառը երկրի սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի ապագայի վրա ունեցող հանքարդյունաբերության պոտենցիալ օգուտների ու ռիսկերի ազդեցություններն են:

Դոկտոր Սալիմ Ալին և դոկտոր Վարդուհի Պետրոսյանը խոսեցին Սիվիլնեթի հետ Հայաստանում հանքարդյունաբերության և դրա` շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա թողած հետևանքների մասին:

Գիտաժողովի փուլերը և ներկայացումները.

Ծանոթացում գիտաժողովի գլխավոր խոսնակի և նպատակների հետ` 

  • Հայաստանի հանքարդյունաբերության վիճակագրության վերանայում
  • Անաստաս Աղազարյան, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի օգնական (սլայդ շոու), (տեսանյութ)

1-ին մաս: Կարո՞ղ է արդյոք հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսական աճի մեջ գլխավոր դեր խաղալ (տեսանյութ):

Վարողˋ Ալեն Ամիրխանյան, ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետ: Քննարման մասնակիցներˋ

  • Ալեքսանդր Գրիգորյան, ՀԱՀ գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դոցենտ (սլայդ շոու),
  • Դավիթ Անդրոյան, հանքարդյունաբերության և մետալուրգիայի ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման նախագահ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (սլայդ շոու),
  • Շուշանիկ Քերոբյան, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Օգտակար հանածոների բաժնի պետ,
  • Էրիկ Գրիգորյան, Շրջակա միջավայրի երիտասարդ իրավաբանների և տնտեսագետների միության նախագահ (սլայդ շոու),
  • Ռուզաննա Վարդանյան, ՀՀ կառավարության անձնակազմի անդամ, ֆինանսա-տնտեսագիտական ստորաբաժանման պետի տեղակալ (քննարկող):

 2-րդ մաս: Հանքարդյունաբերությունը և Հայաստանի շրջակա միջավայրն ու հանրային առողջապահությունը. ազդեցությունը և մեղմացումը (տեսանյութ):

Վարող` Կարեն Աղաբաբյան, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն: Քննարման մասնակիցներˋ

  • Կամիլ Բեն, խորհրդատու, ՄԱԶԾ (սլայդ շոու),
  • Վարդուհի Պետրոսյան, ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետ (սլայդ շոու),
  • Վրամ Թևոսյան, Շրջակա միջավայրի ազդեցությունների գնահատման տեղական փորձագետ (քննարկող):

 

3-րդ մաս: ՀՀ իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը հանքարդյունաբերության վերաբերյալ: Արդյո՞ք այն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը (տեսանյութ):

Վարող` Թոմ Սամուելյան, ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան: Քննարկման մասնակիցներ՝

  • Արթուր Գրիգորյան, Հայաստանի Օրհուս կենտրոնների փաստաբան, ՀՀ Ազգային ժողովում օգնական (սլայդ շոու),
  • Գևորգ Դանիելյան, նախկին ՀՀ արդարադատության նախագահ, ներկայումս ՀՀ Սահմանադրական դատարանում խորհրդատու,
  • Հակոբ Սանասարյան, Հայաստանի կանաչների միության նախագահ,
  • Հայկանուշ Պարսամյան, ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի իրավաբանության բաժնի դասախոս, Եվրոպայի խորհրդում արդարադատության, ազատության և անվտանգության տեղական փորձագետ: 

                  Փակման Խոսք: Կարևոր բացահայտումների ընդգծումն ու ապագա անելիքները (Դոկտոր Սալիմ Ալի) (տեսանյութ): 

galler-e1354311750711