Գործնական սեմինար. Տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատում. քաղաքականության և ծրագրի վերաբերյալ որոշում կայացնելու գործիք հանքարդյունաբերության և այլ ոլորտների համար

Գործնական սեմինարի մասին | Դասախոսների մասին | Սեմինարի օրը, վայրը և պահանջները | Օրակարգ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Միջազգային ճամփորդությունների սահմանափակումների պատճառով ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը նախատեսված Տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատման վերաբերյալ գործնական սեմինարը հետաձգվում է: Մենք կտեղեկացնենք Ձեզ սեմինարի անցկացման նոր ամսաթվերի մասին, երբ միջազգային թռիչքների վերաբերյալ սահմանափակումները փոփոխվեն: Շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Լուլեոյի տեխնոլոգիական համալսարանը (Շվեդիա) կազմակերպում են «Տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատում. քաղաքականության և ծրագրի վերաբերյալ որոշում կայացնելու գործիք հանքարդյունաբերության և այլ ոլորտների համար» եռօրյա գործնական սեմինար: Սեմինարն անցկացվում է Երևանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ:

Տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատումը քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործիք է, որը լայնորեն կիրառվում է Եվրոպական միության անդամ երկրներում, ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում: Այն ենթադրում է միկրոտնտեսագիտության օգտագործում` տարբեր ծրագրերի կամ քաղաքականությունների՝  դրամային արտահայտմամբ հասարակական վնասները և օգուտները  գնահատելու համար (ներառյալ՝ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա վնասների ու օգուտների ազդեցությունները): Օգուտ-վնաս վերլուծությունը թույլ է տալիս գնահատել ծրագրերի կամ քաղաքականությունների երկարաժամկետ ազդեցությունները՝ համեմատելով և դասակարգելով ծրագրերը/քաղաքականությունները՝ համաձայն դրանց հասարակական զուտ օգուտների:

Գործնական սեմինարը կօգնի մասնակիցներին՝

  • Հասկանալ տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատման նպատակը, առավելությունները և թերությունները
  • Սովորել տարբեր ծրագրերի համար տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատման հիմնական գործիքները, մեթոդները և պահանջները
  • Վերլուծել օգուտ-վնաս գնահատման արդյունքները տարբեր ծրագրերի մշակման և գնահատման համար

Գործնական սեմինարը կհամատեղի տնտեսագիտության տեսությունը, իրական օրինակները և քննարկումները՝ օգուտ-վնաս հարաբերակցության գնահատման տեսական և պրակտիկ հարցերն ուսումնասիրելու համար:

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գործնական սեմինարը վարելու են Շվեդիայի Լուլեոյի տեխնոլոգիական համալսարանի Գործարարության, տեխնոլոգիայի և սոցիալական գիտությունների բաժնի
դասախոսները: Դասախոսներն են՝

Դր. Քրիստինա Էքտնտեսագիտության դասախոս Լուլեոյի տեխնոլոգիական համալսարանում: Քրիստինա Էքը շրջակա միջավայրի տնտեսագիտության ոլորտում լայնածավալ հետազոտութուններ է իրականացրել՝ կիրառելով բնական ոչ արևտրային ապրանքների արժեվորման տարբեր մեթոդներ: Հողմաէլեկտրակայաններ ստեղծելիս նա դրանց պահանջների վերաբերյալ հետազոտություն է կատարել: Դր. Էքը նաև ուսումնասիրել է ջրհեղեղների ռիսկերի կառավարման համակարգերը:  Դր. Էքը բակալավրի և մագիստրոսական ծրագրերում դասավանդման մեծ փորձ ունի: Աշխատել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Մոնղոլիայում՝ որպես գիտաշխատող և դասախոս:

Դր. Ջերրի Բլոմբերգտնտեսագիտության դասախոս Լուլեոյի տեխնոլոգիական համալսարան: Ջերրի Բլոմբերգի կատարած հետազոտությունները հիմնականում վերաբերում են, մասնավորապես, հանածոների և մետաղական հանքարդյունաբերության ոլորտներում արդյունավետության վերլուծությանը: Նա նաև ներդրում է ունեցել մետաղական ջարդոնների վերամշակման և նմանատիպ շուկաների գործունեության մեջ: Դր. Բլոմբերգ բակալավրի և մագիստրոսական ծրագրերում դասավանդման մեծ փորձ ունի: Աշխատել է Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Չինաստանում և Մոնղոլիայում՝ որպես գիտաշխատող և դասախոս:

ՍԵՄԻՆԱՐԻ ՕՐԸ, ՎԱՅՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Օր և ժամ՝ սեմինարը նախատեսված էր անցկացնել ս.թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը: Հետևեք կայքէջին նոր ամսաթիվն իմանալու համար:
Վայր՝ Հայաստանի ամերիկյան համալսարան
Արժեք՝ անվճար
Հայտադիմում՝ լրացնել այստեղ: մասնակիցների ընտրությունը մրցակցային է: Տեղերը սահմանափակ են: 
Լեզու՝
հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն
Պահանջներ՝
(ա) Մասնակցություն բոլոր երեք օրերին:
(բ) Աշխատանքային փորձ հարակից ոլորտներում:
(գ) Մասնակիցները պետք է առանձնացնեն մի ծրագիր և/կամ քաղաքականություն, որի աշխատանքների մեջ ներգրավված են` սեմինարի ընքացքում քննարկելու համար: Նպատակն է՝ գործնականում տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատումը ավելի լավ հասկանալ: Մինչ սեմինարը ընտրված մասնակիցներին կխնդրենք տրամադրել իրենց օրինակները:
Հարցերի դեպքում գրել [email protected] էլ. հասցեին:
Մասնակիցները կստանան հավաստագիր:

ՕՐԱԿԱՐԳ

Օր 1
14:00 – 16:00

Օրինակ 1. Հանքարդյունաբերություն. հանքարդյունաբերության օգուտներն ու վնասները
Ի՞նչ է տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատումը, ինչո՞ւ և ե՞րբ իրականացնել այն
Տնտեսական օգուտ-վնաս հարաբերակցության գնահատումը՝ քայլ առ քայլ

16:00-16:30 Սուրճի ընդմիջում
16:30-17:15

Խմբային աշխատանք. ծրագրեր/քաղաքականություններ, որոնք կարելի է գնահատել օգուտ-վնաս վերլուծության միջոցով (հանրային/մասնավոր, աշխարհագրական շրջանակ, երբ իրականացնել)

17:15-18:00 Բարեկեցության տնտեսագիտություն (Welfare Economics)
Օր 2
14:00 – 16:00 Օգուտների և վնասների բացահայտում և արժեվորում
Որոշում կայացնելու կանոններ
16:00-16:30 Սուրճի ընդմիջում
16:30-17:15 Խմբային աշխատանք. ծրագրերի/քաղաքականությունների պոտենցիալ օգուտների և վնասների բացահայտում (ինչպե՞ս կարելի է դրանք գնահատել, եթե օրինակ, քանակական-դրամական միավորների վերածել հնարավոր չէ)
17:15-18:00 Օրինակ 2.  Օգուտ-վնաս հարաբերակցության գնահատման այլ կիրառություններ. ներդրումներ ճանապարհային ենթակառուցվածքներում, առողջապահության վերաբերյալ քաղաքականության գնահատում և այլն:
Օր 3
14:00 – 16:00 Տոկոսադրույք, օգուտների և վնասների վերաբաշխման ազդեցություններ (distributional effects), զգայունության վերլուծություն (sensitivity analysis), թերություններ և քննադատություն
16:00-16:30 Սուրճի ընդմիջում
16:30-17:15 Խմբային աշխատանք – բացահայտել ծրագրի/քաղաքականության հնարավոր կարևորագույն խնդիրները
17:15-18:00 Ամփոփում