Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը

  • Ամսաթիվ` 2013թ. նոյեմբերի 21
  • Միջոցառում` հասարակական քննարկում
  • Խոսնակներ` Ալեն Ամիրխանյան, Արմինե Իշխանյան, Լևոն Աբրահամյան, Հրանուշ Խառատյան, Ջենի Պատուրյան
  • Անցկացման վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան

Դոկտոր Իշխանյանը քննարկեց իր ակադեմիական զեկույցի մեջ հրապարակված եզրահանգումները, որոնք հիմնված էին 2011-2013թթ. ընթացքում Հայաստանում շրջակա միջավայրի ակտիվիզմի աճի վերաբերյալ կատարած ծավալուն հետազոտության վրա: Զեկույցը մասնավորապես կենտրոնացած էր Հայաստանում քաղաքացիական հասարակության հակահանքարդյունաբերական քարոզարշավների վրա: Հայաստանում (2007թ-ից մինչ այժմ) ակտիվիզմի քննության միջոցով Իշխանյանն ընդգծեց քաղաքացիական հասարակության ձեռքբերումները, ինչպես նաև այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնց բախվում է քաղաքացիական հասարակությունը Հյաաստանում: Այս զեկույցի նպատակն է ներդրում անել Հայաստանում հանքարդյունաբերության, ինչպես նաև ավելի լայն հասարակա-տնտեսական և քաղաքական զարգացումների վերաբերյալ Հայաստանի և Սփյուռքի միջև ծավալվող ընթացիք բանավեճում: Իշխանյանի զեկույցի եզրահանգումների ներկայացմանը հաջորդեցին հայ նշանավոր գիտնականների և հետազոտողների զեկույցներն ու քննարկումները:

Պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) թղթակից անդամ է և ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  Ժամանակակից ազգաբանության բաժնի ղեկավար է:

Դոկտոր Հրանուշ Խառատյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար մասնագետ է:

Դոկտոր Եվգենյա Պատուրյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքականությունների վերլուծության Թուրփանջյան կենտրոնի տնօրենի օգնական է:

Քննարկումը վարեց Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

image001