Դասընթացների կարիքների գնահատում

ITAMSPE-ի մասին | Դասընթացների կարիքների գնահատումՎերապատրաստման դասընթացներ | Կրթական տեսանյութեր | Հետադարձ կապ

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում ծրագրի շրջանակներում ծրագրի վերապատրաստման կարիքները բացահայտելու և ուսումնական պլանները և մոդուլներն առաջարկելու նպատակով՝ 2018թ. հոկտեմբերից 2019թ. փետրվարն իրականացվել են առցանց կարիքների գնահատում: Վերապատրաստման կարիքների գնահատումը (ՎԿԳ) ներառել է հարցաթերթիկների նախապատրաստումը և տարածումը թիրախային խմբերի միջև, կարծիքների հավաքագրում և բացահայտումների ու տվյալների վերլուծություն՝ բացթողումների վերլուծություն իրականացնելու և վերապատրաստման առաջնահերթություններ առաջարկելու միջոցով: Արդյունքների վերլուծությունը կատարվել է ՎԿԳ փորձագետ Հարություն Ալպտիկյանի կողմից:

Վերապատրաստման դասընթացների կարիքների գնահատման համար բացահայտված  երկու հիմնական թիրախային խմբերն էին.

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ), Քաղաքացիական երիտասարդական կենտրոնները (ՔԵԿ), լրատվամիջոցները
  • ԱՃԹՆ Հայաստանի բազմաշահառու խմբերը (ԲՇԽ)

Մանրամասների համար խնդրում ենք այցելել  մեթոդաբանության, գրաֆիկների, հիմնական արդյունքների, հարցաթերթի և մասնակիցների ցուցակների մասին Զեկույց (ներբեռնել Զեկույցը):

Այս ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: