«ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում»

ITAMSPE-ի մասին | Դասընթացների կարիքների գնահատումՎերապատրաստման դասընթացներ | Կրթական տեսանյութեր | Հետադարձ կապ

Նախագծի անվանումը՝

«ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և ԱՃԹՆ-ի խթանում»

Տևողությունը՝

Հուլիս 2018 – հոկտեմբեր 2019

Ֆինանսավորումը՝

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ):

Ծրագրի նկարագրությունը՝

Ծրագրի նպատակն է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր շահառու խմբերի՝ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ), քաղաքացիական հասարակության, քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ), և ակտիվիստների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, այդ թվում ԱՃԹՆ ծրագրի մասին գիտելիքների խորացումը, դրա իրականացման և մշտադիտարկման լծակների վերաբերյալ, որոնց նպատակն է հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկ կառավարումը և մասնակից խմբերի միջև տեղեկատվության բացերի լրացումը:

Ծրագրի մասին՝

Տարիներ շարունակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության խրախուսումը անլուծելի հարց է եղել: Շատ քիչ հանրային տեղեկատվություն է եղել հանքարդյունաբերողների գործառնությունների և եկումուտների վերաբերյալ: Սակայն վերջերս համապատասխան քայլեր են ձեռնարկվում ոլորտը ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու ուղղությամբ: Եվ ահա դրանցից մեկն է ՀՀ կառավարության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) միանալը:

ԱՃԹՆ նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ՝ կարևոր շահառու խմբերի նախագծի գործընթացների մասին իրազեկվածություն, տեղի քաղհասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացում` ֆհատկապես ազդակիր համայնքներում, միաժամանակ ԱՃԹՆ ԲՇԽ-ի՝ ծրագրի սկզբունքների և պահանջների, այնպիսի ընդհանուր հարցերի ինչպիսիք են ոլորտի եկամուտների կառավարում, դրա ինստիուցիոնալացման, հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության հարցերում ներգրավածություն: Ինչպես նաև ԱՃԹՆ ԲՇԽ-ն իր առաջ նպատակ է դրել երկրում խթանել պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթը: Այն նպատակին հասնելու համար պետք է կատարման ստանդարտների իմացություն, և համայնքային ու քաղհասարակության վերահսկողություն:

Այս ծրագիրը համապատասխանում է ԱՃԹՆ 1.3 պահանջմունքին՝ քաղհասարակության ներգրավվածություն, ԱՃԹՆ քաղհասարակության մասնակցության կանոնադրություն, և 1.4 բազմաշահառու խմբի որոշումներ կայացնելու կանոնադրություն:

Թիրախային խմբերը

Այս ծրագրի շահառուներն են՝

  • ԱՃԹՆ ԲՇԽ անդամները, քաղհասարակության հետաքրքրված անդամները, ամենաակտիվ տեղական խմբերը և ՔԵԿ-երը
  • Ծրագրի անուղղակի շահառուն կլինի հանրությունը՝ հատկապես ազդակիր համայնքներում, ազգային քաղաքականության շահառու կողմերը, և քաղհասարակությունը:

Ծրագրի նպատակները՝

Ծրագրի ընդհանուր նպատակն է ԱՃԹՆ ԲՇԽ անդամների, քաղհասարակության, ՔԵԿ-երի և տեղական խմբերի կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք ներգարվվեն ԱՃԹՆ գործընթացներում, զարգացնեն իրենց իրազեկվածությունը դրա և հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման հետ կապված ընդհանուր հարցերի վերաբերյալ: Ինչպես նաև  իրազեկվեն ԱՃԹՆ պահանջների, բյուջեի վերլուծության, մշտադիտարկումների,  հանքարդյունաբերության գործառնությունների, եկամուտների կառավարման օրենքների, պայմանագրերի, հարկման և այլն կարևոր կետերի մասին: Ծրագիրը նպատակ ունի խթանել առավել ակտիվ և հեռանկարային քաղհասարակության առաջնորդների կարողությունները՝ ակտիվ մասնակցելու ԱՃԹՆ գործընթացներին: Հատուկ դասընթացը կանդրադառնա Հայաստանում ԱՃԹՆ-ի շուրջ ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հիմնական մարտահրավերներին, այդ թվում `(i) ԱՃԹՆ-ին մասնակցող ՔՀԿ-ների համակարգմանը, լավագույն փորձի շարունակական փոխանակմանը, ii) ԱՃԹՆ վավերացման գործընթացներին, (iv) հասկանալ և լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդյունահանողներին տարբեր հարկաբյուջետային և պայմանագրային համաձայնագրերի ազդեցությունը, արտոնագրման միջազգային լավագույն փորձը և եկամուտների կառավարման մոդելը, և (v) հանքարդյունաբերության եկամուտների  ԱՃԹՆ բյուջետային կառավարմանը վերաբերող հասկացությունները:

Ակնկալվող արդյունքները ներառում են, որ ԲՇԽ-ն, քաղհասարակությունը և երիտասարդական կենտրոնները կլինեն ավելի տեղեկացված ԱՃԹՆ սկզբունքների, չափանիշների,  իրականացման և տարածման գործընթացների վերաբերյալ: Ինչպես նաև հանքարդյունաբերության կարևոր տարրերի, հանքարդյունաբերության հետ կապված հարկաբյուջետային և պայմանագրային համաձայնագրերի, լիցենզավորման միջազգային լավագույն փորձի և եկամուտների կառավարման մասին օրենքների խորը հասկացողություն,  ՔՀԿ-ների կարողությունների զարգացում լայն զանգվածների հետ շփվելու համար: ՔՀԿ-ների միջև բարելավված համակարգումը `ավելի արդյունավետ դերակատարություն ունենալով, որպես ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացում շահագրգիռ կողմերը ամրապնդեն համագործակցությունը ՔՀԿ-ների տեղական շրջանակներում և գլոբալ մակարդակում:

Ծրագրի կողմից մշակված վերապատրաստման նյութերը կշարունակվեն հասանելի կլինեն ՊՀԿ-ի կայքում՝ Հայաստանում շահագրգիռ կողմերի կողմից օգտագործվելու համար:

Ծրագիրը բաղկացած է՝

Հղումներ դեպի գործընկերների կայքէջեր

  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն կենտրոն

https://transparency.am

https://www.facebook.com/TIArmenia

  • ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)

https://www.usaid.gov/armenia

https://www.facebook.com/USAIDArmenia

Սույն ծրագիրը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: