Blog

,

Անվտանգության, առողջության դերը և համայնքները մետաղների և հանքարդյունաբերության ոլորտներում

  • Ամսաթիվ` մայիսի 3, 2012թ.
  • Խոսնակներ` Մարգրիտ ֆոն Բրաուն, Ռոնալդ Դոբբին, Սյուզան Սպալինգեր
  • Անցկացման վայր` Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը և Յակոբեան բնապահպանական կենտրոնը սեմինար էին կազմակերպել ամբողջ աշխարհում վտանգավոր թափոնավայրերի առաջացրած խնդիրներից քաղած դասերի մասին, ինչպես նաև վարել քննարկում այն մասին, թե ի՞նչ դեր է խաղում անվտանգությունը և առողջությունը հանքարդյունաբերական և մետաղների մշակման համայնքներում:

Դոկտոր Մարգրիտ ֆոն Բրաունը ներկայացրեց ԱՄՆ-ի, Ռուսատանի, Նիգերիայի, Դոմինիկյան Հանրապետության և աշխարհի այլ երկրների թափոնավայրերի ուսումնասիրությունները: Այն վայրերը, որտեղ եղել է հանքարդյունաբերություն և մետաղների վերամշակում, այնտեղ նաև առկա է մարդու իրավունքների ոտնահարումներ, աղտոտվածություն և աղքատության հաճախ հանդիպող փոխկապակցվածություն հանքարդյունաբերության հետ: Նրանք նաև կարևորեցին պատկերացում ունենալն այն ուղիների մասին, որոնցով շրջակա միջավայրի նյութերը տեղափոխվում են մի վայրից մյուսը, ինչպես նաև կարևորեցին շրջակա միջավայրի գիտնականների, համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների, կառավարական պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների և այլոց դերը, ովքեր լուծում են շրջակա միջավայրի խնդիրները:

Դոկտոր ֆոն Բրաունը համառոտ ներկայացրեց ԱՄՆ-ի շրջակա միջավայրի հիմնական կարգավորումները և նրանց զարգացման պատմությունը: Ռոնալդ Դոբբինը շարունակեց ներկայացումը` ընդգրկելով այն մարդկանց առողջական խնդիրները, ովքեր աշխատում են հանքարդյունաբերության և մետաղների վերամշակման ոլորտներում (ծնելիության խնդիրներ, որոնք կապարի ազդեցության հետևանք են, քաղցկեղի և թոքերի այլ խնդիրներ, որոք կապված են դիզելային արտանետումների, ասբեստի և բյուրեղային սիլիկահողի փոշու ազդեցության հետ):

Սյուզան Սպալինգերը եզրափակեց քննարկումը` ներկայացնելով համայնքների դերը շրջակա միջավայրի մաքրման մեջ և ռիսկերի պատշաճ կապի կարևորությունը:

ՀԱՀ-ի ուսանողները, հետազոտողները, դասախոսները, առողջության և շրջակա միջավայրի հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև շրջակա միջավայրի ակտիվիստները մասնակցեցին երկու հանդիպումների և փորձագետների հետ ակտիվ քննարկումներ ունեցան:

Դոկտոր ֆոն Բրաունը Իդահո համալսարանի մագիստրատուրայում դեկան է և պատվավոր դասախոս, ինչպես նաև «ՏերրաԳրաֆիկս» (TerraGraphics) շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպության հիմնադիրն է, որն օժանդակում է համայնքների ղեկավարներն, տեղական ինքնակառավարման մարմիններին, համալսարաններին և ՀԿ-ներին, որպեսզի վերջիններս ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում շրջակա միջավայրի առողջապահության համար իրականացնեն թույլատրելի միջամտության և վերականգնման աշխատանքներ:

Նա «ՏերրաԳրաֆիկս շրջակա միջավայրի ճարտարագիտություն» բաժնետիրական ընկերության հիմնադիրն ու փոխտնօրենն է: «ՏերրաԳրաֆիկս» ԱՄՆ-ի Իդահո նահանգում հիմնադրված խորհրդատվական-ճարտարագիտական ընկերություն է, որն ունի ավելի քան 100 աշխատող և գրասենյակ 4 նահանգում: Ռոնալդ Դոբբինն աշխատանքային միջավայրի հիգենիստ է, ով ավելի քան 30 տարի աշխատել է ԱՄՆ-ի հանրային առողջապահության ֆեդերալ գործակալություններում: Նա ԱՄՆ-ում նաև նախագահում է«Հասարակություն հանուն շրջակա միջավայրի և աշխատանքային միջավայրի առողջություն»կազմակերպությունը: Սյուզան Սպալինգերը «ՏերրաԳրաֆիկս շրջակա միջավայրի ճարտարագիտություն» բաժնետիրական ընկերությունում՝ որպես շրջակա միջավայրի գլխավոր գիտնական ու մարդկանց առողջական ռիսկերի գնահատող:

 

image003 image001 image006
 Դր. Մարգրիտ ֆոն Բրաուն, Վարդուհի Պետրոսյան, Սյուզան Սպալինգեր և Ռոնալդ Դոբբին Հանդիսատես