Սեմինարի մասին | Օրակարգ | Դասախոսներ | Գրանցում | Մեդիադարան
ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Լուլոուի տեխնոլոգիական համալսարանը Երևանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում են «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» եռօրյա մասնագիտական վերապատրաստման սեմինար:
Սեմինարը նախատեսված է պետական պաշտոնյաների, ակադեմիական ոլորտի աշխատողների և քաղհասարակության անդամների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման բարելավմամբ:
Սեմինարը կվարեն Շվեդիայի նշանավոր Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի դասախոսները: Համալսարանի հիմնական ուղղվածությունը հանքարդյունաբերությունն է: Դասախոսներն են՝
– Դր. Մարիա Փիթերսոն, դասախոս
– Դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս
– Դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող
Եռօրյա սեմինարին մասնակցությունն անվճար է:
Մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:
Սեմինարին ամբողջությամբ մասնակցելու և ավարտական քննությունը հանձնելու դեպքում կտրվի հավաստագիր:
Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:
Այս այցը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաև Հայաստանում այլ հաստատությունների միջև երկարատև համագործակցություն ստեղծելու առաջին քայլերից է:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Տաթև Հարոյանին՝ +374 60 61 2520 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:
ՕՐԱԿԱՐԳ (Ներբեռնել)
|
Զեկույց |
Օր 1՝ երկուշաբթի, փետրվարի 11, 2019 |
|
17:00-18:00 Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (I). գույքային իրավունքներ, հանքային իրավունքներ, հետազոտություն, թույլտվություն և այլն, դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան | Ներբեռնել |
18:00-18:15 Ընդմիջում | |
18:30-19:30 Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (II). բնապահպանական գնահատում և լիցենզավորում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան | Ներբեռնել |
Օր 2՝ երեքշաբթի, փետրվարի 12, 2019 |
|
17:00-18:00 Ջրային ռեսուրսների կառավարում. իրավական կողմերը՝ «գույքային իրավունքներ», ջրային ոլորտի գործառնություններ և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան | Ներբեռնել |
18:15-18:30 Ընդմիջում | |
18:30-19:30 Պետական պաշտոնյաների դերը հանքերի զարգացման գործում՝ համակարգի կառուցվածքի ազդեցությունը, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան | Ներբեռնել |
Օր 3՝ չորեքշաբթի, փետրվարի 13, 2019 |
|
17:00-18:00 Հանքարդյունաբերության ընդունումը հանրության կողմից՝ վիճարկելի և ոչ վիճարկելի նախագծերի ընդունման համեմատության գործոններ, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան | Ներբեռնել |
18:00-19:00 Քննություն և հավաստագրերի հանձնում |
ԴԱՍԱԽՈՍՆԵՐ
Մարիա Փիթերսոն
Պրոֆեսոր Մարիա Փիթերսոնը իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի տնտեսագետի մագիստրոսի աստիճան: Նա մասնագիտացված է բնապահպանական և բնական ռեսուրսների օրենքների բնագավառում: Դր. Փիթերսոնի հետազոտական աշխատանքն ուղղված է բնական ռեսուրսների կառավարման և շահագործման բնագավառում օրենքների գործածմանը: Նրա անցկացրած հետազոտական աշխատանքների ոլորտները ներառում են՝ վերականգնվող էներգիայի զարգացում, էներգետիկայի պլանավորման և թույլտվության գործընթացներ, հանքարդյունաբերություն, անտառների կառավարում՝ ներառյալ ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները և կենսաբազմազանության պահպանություն: Փիթերսոնը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) Բնապահպանության և բնական ռեսուրսների օրենսդրության մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է:
Լարս Բեքշթրոմ
Իրավաբանական գիտությունների դոկտոր Լարս Բեքշթրոմը ասիստենտ դասախոս է: Նա մասնագիտացված է գույքային իրավունքի ոլորտում՝ մասնավորապես հանքարդյունաբերության մասին օրենքների բնագավառում (ներառյալ հանքային և գույքային իրավունքները): Դր. Բեքշթրոմը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) իրավունքի բակալավրի ծրագրի պատասխանատուն է:
Գրեգորի Փոլզեր
Դր. Գրեգորի Փոլզերը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանում (Շվեդիա) քաղաքագիտության հետդոկտորական հետազոտող է: Նրա հետազոտական աշխատանքն ուղղված է ռեսուրսների ոլորտում գործունեության օրինականությանը, մասնավորապես՝ փոխազդեցության և արդյունքների միջև կապին: Նրա փորձառնական (էմպիրիկ) հետազոտություններն անդրադառնում են հանքարդյունաբերությանը շվեդական և կանադական համատեքստում:
ՄԵԴԻԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
Սիվիլնեթ
«Շվեդիան որպես պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ» – Գրեգորի Փոլզեր և Մարիա Փիթերսոն
Ի. Վի. Էն. Րիփորթ
«Պատասխանատու հանքարդյունաբերություն. Շվեդիայի փորձը» – Գրեգորի Փոլզեր և Մարիա Փիթերսոն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ