Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը

Սեմինարի մասին | ՕրակարգԴասախոսներ | Գրանցում | Մեդիադարան
 

ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Լուլոուի տեխնոլոգիական համալսարանը Երևանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպում են «Հանքարդյունաբերության իրավական և քաղաքական նախադրյալները. Շվեդիայի փորձը» եռօրյա մասնագիտական վերապատրաստման սեմինար:

Սեմինարը նախատեսված է պետական պաշտոնյաների, ակադեմիական ոլորտի աշխատողների և քաղհասարակության անդամների համար, ովքեր հետաքրքրված են  Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կառավարման բարելավմամբ: 

Սեմինարը կվարեն Շվեդիայի նշանավոր Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի դասախոսները: Համալսարանի հիմնական ուղղվածությունը հանքարդյունաբերությունն է: Դասախոսներն են՝

– Դր. Մարիա Փիթերսոն, դասախոս

– Դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս

– Դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող

Եռօրյա սեմինարին մասնակցությունն անվճար է:

Մասնակցելու համար գրանցումը պարտադիր է: Գրանցվել այստեղ:

Սեմինարին ամբողջությամբ մասնակցելու և ավարտական քննությունը հանձնելու դեպքում կտրվի հավաստագիր:

Կլինի հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Այս այցը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ինչպես նաև Հայաստանում այլ հաստատությունների միջև երկարատև համագործակցություն ստեղծելու առաջին քայլերից է:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Տաթև Հարոյանին՝ +374 60 61 2520 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:

 

ՕՐԱԿԱՐԳ (Ներբեռնել)

 
Զեկույց
                                                                                                         Օր 1՝ երկուշաբթի, փետրվարի 11, 2019
17:00-18:00     Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (I). գույքային իրավունքներ, հանքային իրավունքներ, հետազոտություն, թույլտվություն և այլն, դր. Լարս Բեքշթրոմ, ասիստենտ դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան Ներբեռնել
18:00-18:15      Ընդմիջում  
18:30-19:30      Հանքարդյունաբերության իրավական նախադրյալները (II). բնապահպանական գնահատում և լիցենզավորում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան Ներբեռնել
                                                                                                      Օր 2՝ երեքշաբթի, փետրվարի 12, 2019
17:00-18:00      Ջրային ռեսուրսների կառավարում. իրավական կողմերը՝  «գույքային իրավունքներ», ջրային ոլորտի գործառնություններ և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, դր. Մարիա Փիթերսոն, դասախոս, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան Ներբեռնել
18:15-18:30      Ընդմիջում  
18:30-19:30    Պետական պաշտոնյաների դերը հանքերի զարգացման գործում՝ համակարգի կառուցվածքի ազդեցությունը, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան Ներբեռնել
                                                                                                    Օր 3՝ չորեքշաբթի, փետրվարի 13, 2019
 
17:00-18:00      Հանքարդյունաբերության ընդունումը հանրության կողմից՝ վիճարկելի և ոչ վիճարկելի նախագծերի ընդունման համեմատության գործոններ, դր. Գրեգորի Փոլզեր, հետդոկտորական հետազոտող, Լուլոուի տեխնոլոգիական համալսարան Ներբեռնել
18:00-19:00      Քննություն և հավաստագրերի հանձնում  

 

 

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

Մարիա Փիթերսոն

Պրոֆեսոր Մարիա Փիթերսոնը իրավաբանական գիտությունների դոկտոր է և ունի տնտեսագետի մագիստրոսի աստիճան: Նա մասնագիտացված է բնապահպանական և բնական ռեսուրսների օրենքների բնագավառում: Դր. Փիթերսոնի հետազոտական աշխատանքն ուղղված է բնական ռեսուրսների կառավարման և շահագործման բնագավառում օրենքների գործածմանը: Նրա անցկացրած հետազոտական աշխատանքների ոլորտները ներառում են՝ վերականգնվող էներգիայի զարգացում, էներգետիկայի պլանավորման և թույլտվության գործընթացներ, հանքարդյունաբերություն, անտառների կառավարում՝ ներառյալ ջրային ռեսուրսների հետ կապված խնդիրները և կենսաբազմազանության պահպանություն: Փիթերսոնը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) Բնապահպանության և բնական ռեսուրսների օրենսդրության մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է:

 

Լարս Բեքշթրոմ

Իրավաբանական գիտությունների դոկտոր Լարս Բեքշթրոմը ասիստենտ դասախոս է: Նա մասնագիտացված է գույքային իրավունքի ոլորտում՝ մասնավորապես հանքարդյունաբերության մասին օրենքների բնագավառում (ներառյալ հանքային և գույքային իրավունքները): Դր. Բեքշթրոմը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանի (Շվեդիա) իրավունքի բակալավրի ծրագրի պատասխանատուն է:

 

 
 
Գրեգորի Փոլզեր

Դր. Գրեգորի Փոլզերը Լուլոուի տեխնոլոգիական համալսարանում (Շվեդիա) քաղաքագիտության հետդոկտորական հետազոտող է: Նրա հետազոտական աշխատանքն ուղղված է ռեսուրսների ոլորտում գործունեության օրինականությանը, մասնավորապես՝ փոխազդեցության և արդյունքների միջև կապին: Նրա փորձառնական (էմպիրիկ) հետազոտություններն անդրադառնում են հանքարդյունաբերությանը շվեդական և կանադական համատեքստում:

 

 

 

 

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Սիվիլնեթ

«Շվեդիան որպես պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ» – Գրեգորի Փոլզեր և Մարիա Փիթերսոն

 

Ի. Վի. Էն. Րիփորթ

«Պատասխանատու հանքարդյունաբերություն. Շվեդիայի փորձը» – Գրեգորի Փոլզեր և Մարիա Փիթերսոն

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ