ITAMSPE դասընթացներ քաղհասարակության ներկայացուցիչների համար

Վերադառնալ
Երկու մեկօրյա վերապատրաստման դասընթաց շահագրգիռ ՔՀԿ-ների համար

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կազմակերպել է «ԱՃԹՆ ստանդարտը և սկզբունքները քաղաքացիական հասարակության համար» խորագրով երկու վերապատրաստման դասընթաց «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում (ITAMSPE)» ծրագրի շրջանակում: Դասընթացը նախատեսված էր քաղացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) ներկայացուցիչների համար: Դասընթացները իրականացվ են «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և ԱՄՆ-Ի Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

Դասընթացները տեղի են ունեցել մարտի 22-ին և 29-ին, 09:00-18:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մարտի 22-ի դասընթացին մասնակցել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 26 ներկայացուցիչ, մարտի 29-ին՝ 24:

Դասընթացնի դասախոսներ են՝

  • Ալեն Ամիրխանյան, տնօրեն, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
  • Լուսինե Թովմասյան, փորձագետ, ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ քարտուղարություն
  • Հարություն Մովսիսյան, փորձագետ, «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ

Դասընթացների օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ:

Դասընթացների նյութերը կարող եք ներբեռնել ստորև՝

  • Դասախոս Ալեն Ամիրխանյանի նյութը
  • Դասախոս Լուսինե Թովմասյանի նյութը
  • Դասախոս Հարություն Մովսիսյանի նյութը

Մեդիադարան

Մարտի 22

 

Մարտի 29

Այս ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: