Չորս դասընթացներ մարզերում տեղական խմբերի և ակտիվիստների համար

ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

 

Դասընթաց Ալավերդիում՝ հուլիսի 1, 2019թ.

2019-ի հուլիսի 1-ին Ալավերդի քաղաքում տեղի կունենա ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՃԹՆ ստանդարտը և սկզբունքները քաղաքացիական հասարակության համար» խորագրով երկրորդ մարզային դասընթացը: Դասընթացին հրավիրվում են հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված բնակիչներ, ակտիվիստներ, ՔՀԿ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դասընթացն իրականացվում է «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ-ի) խթանում» ծրագրի շրջանակներում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

Դասընթացնը վարելու են Հարություն Մովսիսյանը, փորձագետ, «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ և Լուսինե Թովմասյանը, փորձագետ, ՀՀ վարչապետի աշխատակազմ, ԱՃԹՆ քարտուղարություն:

Դասընթացի օրակարգը

 

Դասընթաց Վարդենիսում՝ մայիսի 16, 2019թ.

2019-ի մայիսի 16-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՃԹՆ ստանդարտը և սկզբունքները քաղաքացիական հասարակության համար» խորագրով առաջին մարզային դասընթացը: Դասընթացին մասնակցել են հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված բնակիչներ, ակտիվիստներ, ՔՀԿ-ների և այլ կազմակերպությունների 30-ից ավել ներկայացուցիչներ: Դասընթացին մասնակցել է նաև Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ինչպես նաև քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:

Դասընթացն իրականացվել է «ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության բարելավում և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ-ի) խթանում» ծրագրի շրջանակներում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: 

Դասընթացնը վարել է Հարություն Մովսիսյանըփորձագետ, «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», ԱՃԹՆ բազմաշահառու խմբի անդամ

  • Դասընթացների օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ
  • Դասընթացի նյութերը կարող եք ներբեռնել այստեղ

Մեդիադարան